Այն, որ ֆուտբոլասերը «Յուվենտուսի» հարձակվող Կառլոս Տևեսին նոր մրցաշրջանում կտեսնի Մադրիդի «Աթլետիկոյի» մարզաշապիկով, հաստատվում է ոչ միայն ակումբը փոխելու մասին շրջանառվող լուրերով, այլև նրանով, որ ֆուտբոլիստը 1,5 միլիոն եվրոյով տուն է գնել Մադրիդում: Ի դեպ, «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ, ազգությամբ արգենտինացի Դիեգո Սիմեոնեն համոզված է, որ Տևեսը կարող է էականորեն ուժեղացնել թիմի հարձակողական պոտենցիալը: Ավարտված մրցաշրջանում ֆուտբոլիստը 48 անգամ է ներկայացրել «ծեր սինյորան»` դառնալով 29 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ